Այսօր՝ հունիսի 19-ին, Ախալցիխեում ժամը 18:00-ի սահմաններում բեռների կայանի տարածքում բախվել են երկու ավտոմեքենա. Ներքին գործերի նախարարությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան վարել է գործակալության աշխատակիցը, իսկ «Բե Էմ Վե» մակնիշի ավտոմեքենան՝ քաղաքացիական անձի է պատկանում։
Վթարի հետեւանքով «BMW»-ի վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել, սակայն նա հրաժարվել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
«Գլխավորն այն է, որ մենք լավ ենք, պարզապես ճանապարհատրանսպորտային պատահար է եղել»,- ասում է նա։
Ինչպես «Հարավային Դարպաս»-ին հայտնել են ՆԳՆ-ից, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով «BMW»-ի վարորդը տուգանվել է։ Նախաքննությունը սկսվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածով։