Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անչափահասների առևտուր անող անձի

Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անչափահասների առևտուր անող անձի

Իրավապահները ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու, ով նախկինում դատապարտված է եղել անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով։

Այս առնչությամբ տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ մեղադրյալը սիստեմատիկ կերպով շահագործել է անչափահասներին՝ հանուն ֆինանսական շահի։

«ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, ձերբակալել են 1985 թվականին ծնված, նախկինում դատված Մ.Բ.-ին: Նա ձերբակալվել է անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով։

Հանցագործությունը պատժվում է 14-ից 17 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Մ.Բ.-ն Ֆինանսական նպաստ ստանալու համար սիստեմատիկ կերպով շահագործել է անչափահասներին՝ 2006 թվականին ծնված Ռ,Պ.-ին և 2007 թվականին ծնված Ա.Ժ.-ին։

Մեղադրյալը նրանց ստիպել է աղբամաններից հավաքել ու հանձնել տարբեր իրեր, իսկ վաստակած գումարն ամբողջությամբ իրեն է պատկանել։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ հոդվածի «Գ» ենթակետով»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։