Մարգվելաշվիլին Դոնալդ Թրամփին հրավիրել է Վրաստան

Մարգվելաշվիլին Դոնալդ Թրամփին հրավիրել է Վրաստան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու համար և նրան հրավիրել է Վրաստան.

«ԱՄՆ-ը մշտապես անկախության փարոս է եղել մյուս երկրների համար և գլխավոր հիմքն է աշխարհում խաղաղության ու կայունության համար։ Վրաստանը մշտապես կլինի ԱՄՆ-ի ուժեղ գործընկեր։

Ես հուսով եմ, որ ես հնարավորություն կունենամ հրավիրել ձեզ Վրաստան ձեզ համար ցանկացած հարմար պահի։ Ես ունեմ մեծ ցանկություն և սպասում եմ մեր ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»։

Վրաստանի նախագահն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել վրացական պետության կառուցման հարցում օգնության համար։

www.1in.am



Opinion, pooling and voting