Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի գյուղատնտեսության բաժինը ամփոփեց մունիցիպալիտետի մակարդակով տարբեր մշակաբույսերի 2016 թվականի բերքատվության արդյունքները:
Ամբողջ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընդամենը 25 հազար հեկտար հողատարածք է օգտագործվում գյուղատնտեսական նպատակով: Վարելահողերի ծավալը կազմում է 10 հազար հեկտար, որտեղ ցանվում են տարբեր հացահատիկային կուլտուրաներ:
“2016թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետում ցանվել է 3 միլիոն 130 հազար հեկտար կարտոֆիլ և ստացվել 60 հազար տոննա բերք: Իսկ 5 հազար 900 հեկտար ցանված հացահատիկային կուլտուրաներից (գարի, ցորեն, վարսակ) 1 հեկտարի դիմաց ստացվել է մինչև 2 տոննա բերք”,- մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի գյուղատնտեսության բաժնի ղեկավար Համլետ Նանայանը:
Այս մասին ավելի շատ մանրամասներ իմանալու համար լսեք “Ֆազենդա” հեղինակային ծրագրի ուրբաթ օրվա թողարկումը ժամը 16:00-ին:
Բորիս Ղարսլյան