Թբիլիսիում դեռահասները ծեծի են ենթարկել թաիլանդցու. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թբիլիսիում դեռահասները ծեծի են ենթարկել թաիլանդցու. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երկուշաբթի Թբիլիսիում Թաիլանդի քաղաքացու վրա կատարված հարձակման փաստով։

Աբեսաձեի փողոցում տղամարդու վրա հարձակվել են երեք անչափահասներ։ Հարձակվողներից մեկի հարվածից հետո թայլանդացին ընկել է և կորցրել գիտակցությունը, նա արդեն 24 ժամ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Սոցցանցերում հայտնվել են միջադեպի կադրեր, որոնցում երեւում են հարձակվողների դեմքերը։

Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդը թայլանդական մերսման սրահի և ռեստորանի սեփականատեր է։

Չաթերում գրում են, որ տղամարդը կոմայի մեջ է, նրան պետք է վիրահատեն, որի արժեքը կկազմի 15000 լարիով, Թայլանդի համայնքը հիմա գումար է հավաքում։ Հաղորդվում է նաև, որ հարձակվողները մի քանի օր անըմդմեջ եկել են նրա ռեստորան (Yummy Thai) և իրենց ոչ պատշաճ, խուլիգանական են պահել։ Ուստի, հերթական այցի ժամանակ, թաիլանդցին մոտեցել է նրանց և փորձել բանակցել, խնդրել է հեռանալ, նշում է Tbilisi life ալիքը։