Վրաստանը «կշտացել» է Արեւմուտքի խոստումներից եւ ցանկանում է վերադառնալ հետխորհրդային երկրների շուկա, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, նրա խոսքերը մեջբերել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։
«Վրաստանի օրինակը։ Դուք տեսնում եք նրանց քաղաքականության փոփոխությունը. նրանք կշտացել են արեւմտյան խոստումներից եւ ցանկանում են նորից վերադառնալ մեր շուկա, որովհետեւ ոչ ոք ձեզ ձեր կաթով, մսով, գինով իր շուկաներ չի թողնի։ Շուկաները վաղուց բաժանված են, եւ դրանց համար կոշտ կռիվ է գնում։ Եվ սա երկրորդն է, թե ինչու մենք պետք է միասին լինենք։ Սա մեր յուրացրած շուկան է»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ եթե Արեւմուտքում ինչ-որ բան առաջարկեն էլ, ապա միայն ռեսուրսների կամ Արեւմուտքի համար շահեկան քաղաքական գծի անցկացման դիմաց։
«Չարժե շտապել, միմյանց վնասել եւ փորձել ինչ-որ կերպ խուսափել միմյանցից։ Պետք է միասին լինել, հատկապես այս դժվար ժամանակներում»,- ավելացրել է Լուկաշենկոն։