Կայծակի հարվածից տուժած փոխգնդապետը մահացել է

Կայծակի հարվածից տուժած փոխգնդապետը մահացել է

Փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն, ով վիրավորվել էր Օրֆոլոյի պոլիգոնում կայծակի հարվծից, մահացել է կլինիկայում։

Գոդերձի Ափրասիձեն մի քանի օր արհեստական ​​շնչառությամբ գտնվում էր կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը ծանր էր։

Հիշեցնենք, որ Պաշտպանության Նախարարության կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Օրփոլո ռազմաբազայում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակը հարվածել է Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետեւակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատարին։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Ախալցիխեի Օրփոլո ռազմաբազայում։