Ոչ վրացալեզու բաժնի ուսուցիչները կպահպանեն իրենց պրակտիկանտի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը

Ոչ վրացալեզու բաժնի ուսուցիչները կպահպանեն իրենց պրակտիկանտի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իր ակտիվ աշխատանքը ուսուցիչներին աջակցելու և նրանց մասնագիտական ​​զարգացմանը նպաստելու նպատակով։ Այս մասին ասվում է կրթության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նրանց տեղեկություններով, այս անգամ նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեման հաստատելու մասին» թիվ 241 որոշման մեջ, ըստ որի ոչ վրացալեզու բաժնի ուսուցիչները կպահպանեն իրենց պրակտիկանտի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը և ևս մի քանի անգամ հնարավորություն կտրվի ապացուցելու իրենց կոմպետենտությունը:

«Նշենք, որ ոչ վրացալեզու բաժնի ուսուցիչներին կառաջարկվեն լրացուցիչ նախապատրաստական ​​դասընթացներ՝ թե առարկայական գիտելիքների խորացման, թե վրացերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Փոփոխություններին համապատասխան, մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը նրանք կօգտվեն հրամանագրով նախատեսված պայմաններից, որոնցից օգտվել են պրակտիկանտ ուսուցիչները։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է ուսուցիչների պորտֆելների գնահատման գործընթացը, որը կավարտվի ամռանը»,- ասվում է ԿԳՆ-ում։