Մանկավարժ Գագիկ Վասիլի Եսոյանը, ով 37 տարվա աշխատանքային փորձ ունի, ապրում և աշխատում է Նինոծնինդա քաղաքում:
Վաստակաշատ մանկավարժը ծնվել է 1953 թ. Փոքր Խանչալի գյուղում, միջնակարգ կրթություն ստացել է Ախալքալաքիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) գիտահետազոտական ինստիտուտում:
1980 թվականից աշխատել է Բոգդանովկայի շրջանի Կրթության վարչությունում նախ որպես մեթոդիստ, ապա` որպես տեսուչ:
Գագիկ Վասիլի Եսոյանը իր մանկավարժական գործունեությունը սկսել է իր հարազատ Փոքր Խանչալի գյուղի դպրոցից` դասավանդելով մաթեմատիկա, այնուհետև մի քանի տարի աշխատել է որպես ուսմասվար, իսկ ավելի ուշ նշանակվել է տնօրեն:
90-ականների սկզբին Գագիկ Եսոյանը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Նինոծմինդա քաղաք և շարունակել դասավանդել մաթեմատիկա Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում: Նա մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել նաև Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում:
“Այն դժվար 90-ական թվականներին, երբ ուսուցիչները աշխատավարձը ստանում էին կուպոնի տեսքով, երբ մանկավարժ-տղամարդիկ թողնում էին իրենց աշխատանքն ու մեկնում այլ երկրներ արտագնա աշխատանքի, չնայած եղած դժվարություներին` ես չարեցի դա` մտածելով աճող սերնդի ապագայի մասին”,- նշեց Գագիկ Եսոյանը` վերհիշելով անցյալի վատ ժամանակները:
Գագիկ Եսոյանը ունի որդի և դուստր, ովքեր ապրում են Երևան քաղաքում և իրենց աշխատանքում հասել են հաջողությունների:
Մանրամասները մեր նյութում.
Фото из архива Гагика Васильевича.
Գարուշ Արզումանյան