Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից, հինգ քրեական գործերի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում 14 անձ պատասխանատվության է ենթարկվել ապօրինի վարկ ստանալու համար։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները վարկ ստանալու նպատակով Վրաստանի տարբեր առևտրային բանկերում վարկի սխալ դիմումներ են լրացրել, որտեղ իրենց ֆինանսական վիճակի մասին կեղծ տեղեկություններ են նշել, ինչպես նաև ներկայացրել են կեղծ վկայականներ՝ դրամական փոխանցումների ենթադրյալ ստացման և աշխատանքի վայրի մասին, ինչի համար ապօրինի ճանապարհով ստացել են ընդհանուր առմամբ մոտ 400.000 լարի վարկ:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի առաջին մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով»,- ասվում է քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում։ jnews.ge