
Վրաստանում մինչև հունիսի 23-ը կպահպանվի անձրևային եղանակը, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ հունիսի 22-23-ին արևելյան Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։ aliq.ge