2023 թվականի հունվար-մայիսին Վրաստան է ներկրվել ռեկորդային քանակությամբ ձմերուկ: Ընթացիկ տարվա 5 ամսում երկիրն աշխարհում գնել է 849,7 հազար դոլարի 2811 տոննա ապրանք, ինչը վերջին 15 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ (Ձմերուկի ներմուծման մասին տվյալները արտաքին առևտրի պորտալում հասանելի են 2009 թվականից):
Ընդ որում, այս տարի աճել է նաև Վրաստան ներմուծման գինը, եթե 2022 թվականի հունվար-մայիսին միջինը մեկ կիլոգրամ ապրանք երկիր բերելը արժեր 16 ցենտ, ապա այս տարի այդ ցուցանիշը աճել է մինչև 30 ցենտ։ (2022 թվականի 5 ամսում Վրաստանը գնել է 445,5 հազար դոլարի 2793 տոննա ձմերուկ)։
Ինչ վերաբերում է ներմուծող երկրներին, ապա այն հետևյալն է.
Ինչ վերաբերում է վերաարտահանմանը, ապա այս տարի 5 ամսում երկիրը «վերավաճառել» է 7,19 հազար դոլարի 3,9 տոննա ձմերուկ, այն էլ միայն Հայաստանին։ tv9news.ge