Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
23 կով սատկել է կայծակի հարվածից Ֆրանսիայի Կանտալ դեպարտամենտում, որը տուժել է անձրևների և ամպրոպների հետևանքով, հայտնում է Montagne տեղական հրատարակությունը։
«Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գլենա կոմունայի Լաբրուս ֆերմայում կայծակի հարվածից ծառի տակ սատկել է 23 կով»,- ասվում է հոդվածում։
Երկուշաբթի առավոտյան ֆերմերի դուստրը հայտնաբերել է, որ նախիրից մոտ քսան կով է պակասել, ապա գնացել է այն վայրը, որտեղ նրանց հաճախ են արածեցնում։ 21 կով արդեն սատկած էին, երկուսը անդամալույծ էին, ասվում է թերթում: shantnews.am