Շուկա կամ սուպերմարկետ գնումների գնալիս անհրաժեշտ է հետևել սպառողի համար ամենակարևոր կանոններից մեկին՝ ուշադիր կերպով զննել ապրանքի պիտանելիության ժամկետը:
Դա կօգնի խուսափել անորակ ապրանք գնելուց, վերջինիս պիտանելիության ժամկետն անցած լինելու դեպքում: Օրենքի համաձայն՝ գնորդը իրավունք ունի ստանալ ապրանքի մասին ամբողջական տեղեկատվություն՝ սկսած պիտանելիության ժամկետից մինչև ապրանքը արտադրող երկրի անունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները գնումներ կատարելիս արդյոք հետևում են ապրանքի պիտանելիության ժամկետին, թե ոչ, դիտեք մեր տեսանյութում.
Անաիտ Զալալյան