
Մցխեթայի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և հարվածել է պատին, որից հետո մեքենան պայթել է և հրդեհ բռնկվել։
Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման կանոնների խախտում։ 1tv.ge