
Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետում ավտոճանապարհային վթարի հետևանքով 17-ամյա տղա է մահացել:
Ըստ առկա տեղեկությունների՝ պատանին մոտոցիկլետով հարվածել է բետոնին։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մահացել է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 276 հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։aliq.ge