«Տիտան» սուզանավի թթվածինը սպառվել է. հավանական է, որ բոլոր ուղևորներն արդեն մահացած են

«Տիտան» սուզանավի թթվածինը սպառվել է. հավանական է, որ բոլոր ուղևորներն արդեն մահացած են

Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի թթվածինը սպառվել է: Այս մասին գրում է Rbc-ն: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, բոլոր ուղևորներն արդեն մահացած են: Նշվում է, որ օդի քանակը կախված է նավի վրա գտնվող մարդկանց ակտիվությունից և նրանց էներգիայի սպառումից: Անհնար է միանշանակ որոշել, թե արդյոք կան ողջ մնացածներ։ Սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են։

 Սուզանավի ճակատագիրը դեռ անհայտ է։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը զբոսաշրջային նպատակով գնացել էր «Տիտանիկի» բեկորները տեսնելու։ Արշավախմբի հետ հունիսի 18-ին՝ սուզման մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց կապը կորել էր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ԱՄՆ-ի և Կանադայի առափնյա ծառայությունները, ինչպես նաև մասնավոր նավեր:

Titan նավի վրա եղել են բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ ֆրանսիացի օվկիանոսագետ Փոլ-Անրի Նարջեոլը, OceanGate-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը: