Շուկայում քիմիապես աղտոտված խաղալիքներ են հայտնաբերվել

Շուկայում քիմիապես աղտոտված խաղալիքներ են հայտնաբերվել

Վրաստանի տեխնիկական վերահսկողության գործակալության տվյալներով, շուկայում հայտնաբերվել են մանկական խաղալիքներ, որոնք քիմիապես աղտոտված են, իսկ որոշ խաղալիքներ կարող են շնչահեղձություն կամ մահ առաջացնել:

Ըստ գործակալության՝ քիմիապես աղտոտված է համարվում այն խաղալիքը, որում բորի ներթափանցումը կազմում է 585,9 մգ/կգ, ինչը 1,953 անգամ գերազանցում է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված թույլատրելի չափը:

Գործակալության փոխանցմամբ՝ շուկայում առկա խաղալիք ատրճանակների հավաքածուն չի համապատասխանում տեխնիկական չափանիշներին: Լաբորատոր փորձարկումներով պարզվել է, որ ատրճանակի փամփուշտների մեջ փոքրիկ բեկորներ կան, որոնք կարող են ներթափանցել երեխայի կոկորդը և խեղդել:

Մյուս վտանգավոր խաղալիքը փոքրիկ երեխաների համար նախատեսված գնդաձև խաղալիքն է: Գործակալության տվյալներով, այդ խաղալիքը փոքր շարժական մաս ունի, որը կուլ տալու դեպքում կարող է շնչառական բարդություններ առաջացնել։

Հաջորդը ջրային խաղալիք ատրճանակն է: Գործակալության հաղորդագրության համաձայն, այս խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական ստանդարտին։aliq.ge