
Ռիկոթիի լեռնանցքի Ուբիսիի հատվածի մոտ գտնվող գետում միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել։
Մահացածի հարազատները «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը պատմել են, որ տղամարդը մասնակցում էր Ռիկոթիի լեռնանցքում ընթացող աշխատանքներին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի։aliq.ge