Ատլանտյան օվկիանոսում անհետացած Titan բաթիսկաֆի անձնակազմի բոլոր անդամները մահացել են, հայտարարել է՝ OceanGate-ի սեփականատերը։
«Մենք կարծում ենք, որ մեր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դաուդը, նրա որդին՝ Սուլեյման Դաուդը, Համիշ Հարդինգը և Փոլ-Հենրի Նարգեոլեն մահացել են», – ասվում է հայտարարության մեջ։
Այս տեղեկությունը հաստատել է նաեւ ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջոն Մաուգերը։ Նրա խոսքով՝ խորտակված նավից ավելի քան 200 մետր հեռավորության վրա հայտնաբերված բեկորները վկայում են այն մասին, որ բաթիսկաֆի հետ «աղետալի ներքին պայթյուն է տեղի ունեցել»։
Նա պարզաբանել է, որ այժմ խորջրյա մեքենաները շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակի վայրում՝ լրացուցիչ տվյալներ հավաքելու համար։ Միաժամանակ որոնողական գործողության մասնակիցները խոստովանում են, որ մահացածների մասունքները գտնելու հավանականությունը փոքր է՝ մեծ խորության և բարդության պատճառով, հավելել է Մոգերը։
OceanGate Expeditions-ի խորջրյա նավի հետ հաղորդակցությունը, որը նախատեսված էր զբոսաշրջիկներին Տիտանիկի խորտակման վայր հասցնելու համար, անհետացել էր հունիսի 18-ին՝ սուզվելուց մոտ մեկ ժամ 45 րոպե անց:
Սկզբում հաղորդվում էր, որ թթվածինը բաթիսկաֆի վրա կբավարարի 96 ժամ՝ ընկղմվելու պահից չորս օր: Ավելի ուշ փորձագետները հայտնեցին, որ որոշակի գործողություններով ուղևորները կարող են երկարացնել այդ պաշարները ավելի երկար ժամանակով։
ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ ապարատի թթվածինը վերջացել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 15:08-ին։