Բացահայտվել է fake Նինոծմինդայի մանկատան մասին

Բացահայտվել է fake Նինոծմինդայի մանկատան մասին

FactCheck-ը ստուգել և բացահայտել է, որ սոցցանցերում տարածվող տեղեկությունը, իբր Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հայկական կազմակերպություններից 580 000 եվրո են ստացել Նինոծմինդայի մանկատունը փակելու համար՝ ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը: jnews.ge

Fake-ն ի սկզբանե կիսվել և տարածել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակով Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Էմզար Կվիցիանին։ Կեղծ տեղեկատվությունը տարածվում էր հետևյալ բովանդակությամբ.

«Բացահայտվել է, որ Նինոծմինդայում վրացական մանկատան փակման համար Նինո Լոմջարիան և Formula TV-ի ղեկավարությունը 580 000 եվրո են ստացել ԱՄՆ հայկական «Պետերսոն Բելքնաֆ» կազմակերպությունից, ֆրանսիական «Խագանի» հիմնադրամից և «Ջավախքի ռուսական սփյուռքը»-ից», – նշված է պատգամավորի տարածած հայտարարության մեջ:

Factcheck.ge լրատվականը, որը ստուգում է կասկածելի տեղեկատվությունները, ուսումնասիրել է տարածվող այս լուրը և բացահայտել է, որ դա ապատեղաեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Նինո Լոմջարիայի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության եկամուտները հանրությանը հասանելի են։ Նինո Լոմջարիան, որպես հանրային պաշտպան, ամեն տարի հայտարարագրեր է լրացրել, իսկ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունն իր ֆինանսական եկամուտները ներկայացրել է հանձնաժողովին։ Ոչ մի արձանագրություն չկա, որ վերոնշյալ կազմակերպությունները գումար են տվել Formula-ին կամ Նինո Լոմջարիային:

Ելնելով այն հանգամանքից, որ Նինոծմինդայի մանկատանն իրադարձությունները տեղի են ունեցել 2021 թվականին, ստուգվել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության եկամուտները 2021-2023 թվականներին, սակայն գրառումներից ոչ մեկը չի արտացոլել նշված հայկական հիմնադրամներից:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ֆեյսբուքյան հրապարակման մեջ կան չհաստատված և կեղծ տեղեկություններ Նինո Լոմջարիայի և Formula հեռուստաընկերության մասին։ Այս տեղեկատվության համար ոչ մի փաստական ​​հիմք չկա, այս տեղեկատվության բովանդակությունը դավադիր է, և նպատակ ունի հրահրել ազգամիջյան բախումներ, ուստի «Փաստ-մետր»-ը այս հրապարակումների մեջ ներկայացված պնդումը գնահատել է որպես կեղծ լուրեր:

Չնայած ապատեղեկատվությունը բացահայտված է, սակայն այն իր բացասական ազդեցությունն արդեն ունեցել է՝ առաջացնելով ազգամիջյան ատելություն բնակչության որոշ շրջանակներում: Հարկ է նշել, որ այս ապատեղեկատվությունը շատ չի ընդլայնվել հասարակության մեջ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տակ արված մեկնաբանություններից մի քանիսը:

coment2

Ի՞նչ է եղել իրականում Նինոծմինդայի մանկատանը

Նինոծմինդայի մանկատունն ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ​​բանից հետո, երբ 2021 թվականի ապրիլի 15-ին հանրային պաշտպանի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել մանկատուն, որից հետո բացահայտվել էր մանկատանը գտնվող երեխաների նկատմամբ բռնությունների փաստեր: «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը դիմել էր երեխաներին մանկատնից հեռացնելու խնդրանքով և Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել էր կազմակերպության պահանջը: Հիմա մանկատանն ապրում է մինչև 20 երեխա: