Ախալքալաքի նախկին բարձրաստիճան ոստիկանի ընկերությունները տենդերներով ստացել են ավելի քան 2,6 մլն լարի. IT

Ախալքալաքի նախկին բարձրաստիճան ոստիկանի ընկերությունները տենդերներով ստացել են ավելի քան 2,6 մլն լարի. IT

Ախալքալաքի նախկին բարձրաստիճան ոստիկան Խաչիկ Մոսոյանի ընկերությունները 2014-2022 թվականներին պետական ​​49 գնումների միջոցով ստացել են 2 մլն 687 հազար 008 լարի։ Դրանից 1,928,488 լարին (71,7%) փոխանցվել է Ախալքալաքի քաղաքապետարանից, որտեղ նրա հարսի հայրը 6 տարի ղեկավարել է իրավաբանական ծառայությունը։

Այս մասին հետազոտությունը տարածում է «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի»-ն:

Խաչիկ Մոսոյանը 2013-2014 թվականներին եղել է Սամցխե-Ջավախեթիի շրջանային գլխավոր բաժնի Ախալքալաքի շրջանային բաժնի պետը, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության շրջանային տեսուչների բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Խաչիկ Մոսոյանի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ընկերությունները՝ «Վեմի» ՍՊԸ-ն և «Գոլդ 777» ՍՊԸ-ն, պետական ​​գնումներ են ստանում։

Մոսոյանները ընկերությունը վաճառել են 2019 թվականի հունվարին այն բանից հետո, երբ Ախալքալաքի ջրամատակարարման գրասենյակի կառավարիչ Վարդ Մոսոյանը կալանավորվել էր 2014 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանում «Վեմի» ՍՊԸ-ի կողմից չորս գյուղերի ջրամատակարարման համար 75 հազար լարիով շահած մրցույթի պատճառով։ 2018 թվականին նա դատապարտվել է յուրացումների և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար։ Քննության տվյալներով՝ Վարդ Մոսոյանի կնոջ՝ Երանուհ Ալեքսանյանի անունով գրանցված ընկերությունը աշխատանքներն իրականացրել է Ախալքալաքի ջրամատակարարման ընկերության սարքավորումներով և աշխատուժով։

«Վեմի» ՍՊԸ-ի վաճառքից հետո Խաչիկ Մոսոյանը 2019 թվականի ապրիլին հիմնադրել է «Գոլդ 777» ՍՊԸ-ն։ «Գոլդ 777» ՍՊԸ-ին առ այսօր 26 գնումների արդյունքում գոյացել է 1 362 711 լարի։ Դրանից Ախալքալաքի քաղաքապետարանը 783614 լարիի (57,5%) պայմանագրեր է կնքել 15 գնումների համար։ 

2014-2018 թվականներին «Վեմ» ՍՊԸ-ի և 2019-2022 թվականներին «Գոլդ 777» ՍՊԸ-ի գնումները.

Ընդհանուր առմամբ, նախկին բարձրաստիճան ոստիկանի երկու ընկերություններն էլ ստացել են 1 153 589 լարի (ստացված ընդհանուր գումարի 42,9%-ը) մրցութային կարգով շահած տենդերների և ուղղակի գնումների միջոցով։

2021 թվականի օգոստոսի 12-ին Խաչիկ Մոսոյանը 5000 լարի է մուտքագրել իշխող կուսակցության հաշվեհամարին։

«Միջազգային Թափանցիկություն Վրաստանին» կոչ է անում Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը հետաքննել Ախալքալաքի քաղաքապետարանի հետ «Վեմի» ՍՊԸ-ի և «Գոլդ 777» ՍՊԸ-ի պետական ​​գնումները և պարզել, թե արդյոք եղել են հնարավոր կոռուպցիոն գործարքներ։