Պուտինը հրամայել է Զինված ուժերին չեզոքացնել ապստամբությունը կազմակերպողներին
Զինված ապստամբության բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները կպատժվեն. Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Առաջին ալիքով հեռարձակված տեսաուղերձի ժամանակ։
«Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնեց դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստեց զինված ապստամբություն, բռնեց շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, կկրի անխուսափելի պատիժ, պատասխան կտա ինչպես օրենքի, այնպես էլ մեր ժողովրդի առաջ»,- խոստացել է ՌԴ նախագահը։
Պուտինը Վագների գործողություններն անվանել է թիկունքից հարված և հիշել Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները։ Այս մասին հայտնի է դարձել պետության ղեկավարի ուղերձից։
Ուղերձի ժամանակ Վլադիմիր Պուտինը հրամաններ է տվել ռուսական բոլոր հատուկ ծառայություններին։