«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է գնդացիրներ տեղադրել Դոնի Ռոստովում և ականապատել ճանապարհները։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։
Ականատեսների վկայությամբ՝ վագներցիները սկսել են զինել ճանապարհների արգելապատնեշներն ու կրակակետերը, որոնք ամրացված են գնդացիրներով։ Տեղի բնակիչները նաև նշել են, որ խմբավորումը ականներ է դնում որոշ ճանապարհների վրա, սակայն ճշգրիտ հասցեներն ու փողոցները ներկայումս անհայտ են:
Հունիսի 23-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին զեկուցել են Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ավելի ուշ Պուտինը դիմել է երկրի ժողովրդին. Նա զինված ապստամբության կազմակերպիչներին անվանել է դավաճաններ և խոստացել, որ նրանք կկրեն «անխուսափելի պատիժ»։