Հարավային Օսիան ժամանակավորապես կփակի Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան ժամանակավորապես կփակի Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը՝ հարևան հանրապետությունում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով։

«Վրացական տարածքում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի պատճառով՝ Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանին սադրանքները կանխելու նպատակով, հունիսի 24-ին, ժամը 20.00-ից մինչև հունիսի   27-ը ժամը 09:00-ն ժամանակավորապես փակել պետական ​​սահմանի անցակետերը»,- ասվում է ԱԽ որոշման մեջ։։

Sputnik South Ossetia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ հանրապետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականի պահանջով։

Ներկաները բողոքում են «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու նախագահի որոշման դեմ։ Շենքը շրջափակված է ոստիկանների կողմից։