
Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ։