Վերջին օրերին կիբերհանցագործների զոհ են դարձել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ

Վերջին օրերին կիբերհանցագործների զոհ են դարձել   Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ

Վրաստանի բանկային ասոցիացիայի տվյալներով, վերջին մի քանի օրվա ընթացքում առևտրային բանկերի անունից որոշ սպառողների հետ հեռախոսով կապվել են կիբերհանցագործներ։

Բանկային ասոցիացիայի տվյալներով, զանգերը գրանցվում են ինչպես վրացական, այնպես էլ միջազգային համարներից և կիբերհանցագործները հիմնականում խոսում են ռուսերեն։ Նրանք քաղաքացիներին խնդրում են կատարել տարբեր բանկային գործարքներ, հաղորդել քարտի տվյալները կամ կիսվել արդեն իսկ կատարված գործարքների մասին տեղեկությամբ։

«Ցանկանում ենք զգուշացնել, որ հատուկ ուշադրություն դարձնեք բանկային կամ անձնական տեղեկատվությանը և չկիսեք դրանք երրորդ կողմի հետ։ Հնարավոր է, որ տեղի է ունեցել կազմակերպված կիբերխարդախություն, ինչի վերաբերյալ Վրաստանի բանկային ասոցիացիան և առևտրային բանկերն արդեն դիմել են համապատասխան իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում։1tv.ge

Հիշեցնենք որ՝ Նինոծմինդա քաղաքի մի բնակչուհի, ում անունը իր խնդրանքով չի հրապարակվում, խարդախության զոհ է դարձել։ Խարդախները խաբեությամբ գումար են հանել բնակչի բանկային քարտից.

Մանրամասները հղմամբ

Նինոծմինդայի բնակիչը դարձել է խարդախության զոհ