Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցի օրը, Օրոջալար գյուղի դպրոցի սաները, ուսուցչական կոլեկտիվը և գյուղացիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին սրբադասված նահատակների հուշակոթողին։
Աշակերտները հանդես եկան Եղեռնին նվիրված բանաստեղծություններով ու երգերով ։ Ինչպես նաև իրենց բողոքի ձայնը բարձրացրին և միջոցառումն ավարտեցին արդար պահանջով՝ ունենալ ծովից ծով Հայաստան։