2021 թվականի սկզբից մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետում երեք ամսվա ընթացքում (հունվար, փետրվար, մարտ) ծնվել է 95 երեխա:
2020 թվականին երեք ամսվա ընթացքում լույս աշխարհ է եկել 44 երեխա: 2021 թվականի վիճակագրության համաձայն, երեք ամսվա ընթացքում ծնված երեխաների թիվը կրկնապատկվել է:
Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական վարչության, 2021 թվականին հոդվածից, որը նախատեսված է նորածին երեխաների համար, երեք ամսվա ընթացքում դրանից օգտվել են շուրջ 99 շահառուներ:
Հավելենք, որ նորածինների համար հատկացված գումարը 300 լարի է: Իսկ պետական բյուջեից հատկացված գումարը, որը տրամադրվում է սոցիալական ապահովագրության գործակալությունից մեկից երկու երեխայի համար, ամսական 100 լարի է, մինչև երեխան կդառնա մեկ տարեկան:
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները ամսական 200 լարի կստանա, մինչև երեխան կդառնա երկու տարեկան:
Սոցիալական ապահովության գործակալության տվյալների համաձայն ՝ երեք ամսվա ընթացքում նրանց հետ կապվել է ավելի քան 80 շահառու:
Նշենք, որ մի քանի ամիս է արդեն Նինոծմինդա քաղաքի ծննդատունը փակվել է, և քաղաքապետարանից ծննդաբերող կաննանց ուղարկում են Վրաստանի տարբեր ծննդատներ:
Նինոծմինդայի շրջանում ծնելիությունը կրկնապատկվել է: