Ի ուրախություն Ախալքալաքիի մարզասերների մարտի 25-26 Ախալքալաքիի մարզահամալիրում անցկացվեց քիքբոքսինգի միջազգային մրցաշար:
Քիքբոքսինգը բռցքամարտի տեսակ է, սպորտային մենամարտ։ Այն հայտնի է դարձել աշխարհում 1960-ական թվականներից։ Քիքբոքսինգը իր մեջ ներառում է մի քանի մարտարվեստներներ՝ կարատե, մուայ թայ և բոքս։ Քիքսբոքսինգը անհատական ինքնապաշտպանության և կոնտակտային սպորտի հմտություն է:
Մրցաշարում Մաքսիմ Արզումանյանի մոտ մարզվող 5 կարատեիստներ գրավեցին երկրորդ հորիզոնականը: 1999-2000թթ. ծնված Դավիթ Ջաղացպանյանը 67-71կգ քաշային կարգում, Արտեմ Ջաղացպանյանը 67կգ, Նորայր Մղդեսյանը՝ 54կգ, 2003-2004թթ. ծնվածների թվում Վաչագան Խաչատրյանը 42կգ , 2005-2006թթ. ծնվածների թվում Կեկեշվիլի Իվանեն 35-38,5 քաշային կարգերում:
Նրանց շնորհվեցին մեդալներ, դիպլոմներ, վկայականներ և գավաթներ:
Մանրամասների մասին մեզ հաղորդեց թայբոքսինգի և քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Լաշա Ցուրաձեն.
Անահիտ Զալալյան