Նինոծմինդայում անցկացվող դպրոցականների մարզական օլիմպիադան ավարտվեց

Նինոծմինդայում անցկացվող դպրոցականների մարզական օլիմպիադան ավարտվեց

Նինոծմինդա քաղաքում դպրոցականների մարզական օլիմպիադային մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 12 դպրոցների աշակերտներ:

«Ուրախ մեկնարկ» սպորտային, զվարճալի և մտավոր խաղերի մրցույթում հաղթող ճանաչվեցին Ժդանովական գյուղի դպրոցի աշակերտները: Ֆուտբոլում աչքի ընկան Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները: Աղջիկների մրցավազքում հաղթող ճանաչվեցին Փոքր Խանչալի գյուղի դպրոցականները, իսկ տղաների պայքարում՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտները: Թենիսի աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեցին Օրոջալար գյուղի դպրոցի աշակերտուհիները, իսկ տղաների բասկետբոլի պայքարում՝ աչքի ընկան Գանձա գյուղի դպրոցականները:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանի հետ.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting