Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով  Հայաստանում  է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հայաստան:
Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:

Ջանելիձեն այցի շրջանակներում արդեն հասցրել է հանդիպել իր հայ գործընկերոջը, հանդիպումից հետո երկու երկրների նախարարները համատեղ ասուլիս են տվել : Ջանելիձեն շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, քննարկվել են առևտրաշրջանառությանը, էներգետիկ ոլորտին, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զրույցի ընթացքում խոսվել է հիմնահարցի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի համատեղ ջանքերի մասին․ «Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով: Երկու կողմերն էլ պարբերաբար նշում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են: Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր»,- ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Նախարար Ջանելիձեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

NEWS.am-ը հաղորդում է, որ Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է նաև ՀՀ-ի վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



Opinion, pooling and voting