Մեքենաների կայանումը մայթերին խանգարում է հետիոտնի անցուդարձին

Մեքենաների կայանումը մայթերին խանգարում է հետիոտնի անցուդարձին

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական Պուշկին և Ազատության փողոցների մայթերին կայանած մեքենաները խանգարում են հետիոտնի անցուդարձին:

Բնակիչները բողոքում են, որ նշված փողոցների մայթերին կայանած մեքենաների պատճառով վտանգավոր է փողոցի բանուկ մասով քայլել և հնարավոր է ճանապարհային պատահարներիի զոհ դառնալ, քանի որ իրենք ստիպված են լինում փողոցի մեջտեղով գնալ աշխատանքի, երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանել: ՛՛Խնդրում ենք վարորդներին այնպես կայանել, որպեսզի չփակեն մայթերը, և անցորդները կարողանան անցնել իրենց համար նախատեսված վայրով,-նշեց բնակչուհիներից մեկը:

՛՛Երեխաները մայթով դպրոց գնալու հնարավորություն չունեն: Պուշկին փողոցի բնակիչները մեքենաները կանգնեցնում են իրենց տան բակերի դիմաց՝ մայթի վրա, բայց չէ որ նրանք ավտոտնակներ ունեն և կարող են այնտեղ կայանել: Նման իրավիճակում երեխաները կարող են մեքենաների տակ ընկնել: Մունիցիպալիտետի ղեկավարությունը տեսնում է այս իրավիճակը, բայց ոչ մի միջոց չի նախաձեռնում,- իր անհանգստությունը հայտնեց Նինոծմինդայի մեկ այլ բնակիչ:

Մայթը փողոցի այն հատվածն է, որը նախատեսված է նախ և առաջ հետիոտնի անցուդարձի համար:

Նինոծմինդա քաղաքի բնակիչները խնդրում են մունիցիպալիտետի ղեկավարությունից լուծում տալ այս խնդրին, իսկ վարորդներին կոչ են անում մայթերին չկայանել իրենց մեքենաները:

Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting