Տեղամասային բժիշկների արտահերթ հանդիպում երկու նորածինների մահվան փաստով

Տեղամասային բժիշկների արտահերթ հանդիպում  երկու նորածինների մահվան փաստով

Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնում անցկացվեց արտահերթ հանդիպում տեղամասային բժիշկների հետ:

Արտահերթ հանդիպման հրավիրման պատճառը վերջին 10 օրերի ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա և Մեծ Խանչալի գյուղերում գրանցված երկու մանկահասակ (մինչև մեկ տարեկան) երեխաների մահվան դեպքերն էին:

Տեղամասային բժիշկների կանխավարկածով երեխաների մահը տեղի ունեցել պատահական կերպով: Երեխաների մահվան դեպքերի փաստով բժիշկ-փորձագետների դատարանը անցկացնում է հետաքննություն: Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով՝ վերջին տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում նման կարճ ժամանակահատվածում երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել:

Հանդիպմանը բժիշկները, քննարկելով տեղի ունեցածը, եկան այն եզրակացության, որ պետք է ուժեղացվի կազմակերպված տնային բժշկական օգնությունը մանկակհասակ երեխաներին: Իսկ բժիշկ Երվանդ Սավոյանի կարծիքով, տեղամասային բժիշկները պետք է վերապատրաստվեն մանկաբույժի մոտ:

՛՛Այն աշխատանքը, որը կատարում են տեղամասային բժիշկները անբավարար է: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար տեղամասային բժիշկները պետք է բարելավեն իրենց աշխատանքը: Չնայած առկա դժվարություններին՝ տեղամասային բժիշկը պարբերաբար պետք է այցելություն կատարի մանակահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին և գնահատի երեխաների առողջական վիճակը: Դժվարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ որոշ գյուղերում չկան բուժկետեր, բայց բոլոր գյուղերն էլ ունեն տեղամասային բժիշկներ և բուժքույրեր՛՛,- նշեց Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավարը:

Տիգրան Եղոյանը նաև նշեց, որ տեղամասային բժիշկը նորածնին ծննդատնից դուրս գրելուց հետո առաջին 5 օրվա ընթացքում անպայման պետք է այցելի նրան, իսկ բուժքույրերը պետք է նորածիններին այցելեն ամսեկան 3-4 անգամ:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին տեղամասային բժիշկների և բուժքույրերի հետ, որի ժամանակ արդեն կխոսվի, թե ինչ է աշխատանքներ են տարվել:

Ռադիո Նորը կհետևի իրադարձություններին


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting