Նոյեմբերի 16-17-ը Նոր ռադիոյում «Դոյչե Վելլե Ակադեմիան» անցկացրեց թրենինգ ռադիոկայանի աշխատակիցներին հեռախոսային լրագրության հմտություններն ուսուցանելու նպատակով: Թրենինգը վարում էր Ավստրալիայից «Դոյչե Վելլե Ակադեմիայի» լրագրող Գայ Դեգենը:
Թրեները Նոր ռադիոյի աշխատակիցներին ծանոթացրեց բջջային հեռախոսով ճիշտ և յուրօրինակ ձևով տեսանկարահանելու և լուսանկարելու մեթոդներին:
Գերմանիայից ժամանած «Դոյչե Վելլե Ակադեմիայի» ներկայացուցիչ Պետրա Ռաշկովցայի խոսքով՝ տարածաշրջաններում ապրող մարդկանց ևս պետք է հնարավորություն ընձեռել բազմակողմանի տեղեկատվություն ստանալ և նրանց ձայնը պետք է լսելի դառնա և արժանանա ուշադրության: Ըստ նրա՝ այդ նպատակով այս տարի և հաջորդ 2 տարիներին «Դոյչե Վելլե Ակադեմիան նպատակ ունի աջակցել տարածաշրջանային համայնքային ռադիոներին:
Մանրամասների մասին զրուցեցինք «Դոյչե Վելլե Ակադեմիայի» ներկայացուցիչ Պետրա Ռաշկովցայի հետ.