Նոյեմբերի կեսերին Նոր ռադիոյում «Դոյչե Վելլե Ակադեմիայի» կողմից անցկացված թրենինգից հետո, Նոր ռադիոյի լրագրողներն արդեն իրենք են կամավորներին սովորեցնում հեռախոսային լրագրության հմտությունների և մեթոդների մասին:
Առաջին կամավորը, ով ծանոթացավ հեռախոսային լրագրության հմտություններին, Կաթնատու գյուղից Էդգար Իրիցյանն էր: Նոր ռադիոն բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր ցանկանում են սովորել լուսանկարել և տեսանկարահանել բջջային հեռախոսների միջոցով, հրավիրում է Նոր ռադիոկայան: