Կայացավ Սամցխե-Ջավախքի խորհրդատվական խորհրդի նիստը

Կայացավ Սամցխե-Ջավախքի  խորհրդատվական խորհրդի նիստը

Փետրվարի 7-ին Նինոծմինդա քաղաքում կայացավ Սամցխե-Ջավախքի համայնքապետ Ակակի Մաչութաձեի գլխավորությամբ առաջին հանդիպումը, որին ներկա էին մունիցիպալիտետների ղեկավար անձինք:

Նիստը անցավ փակ դռների հետևում: Մուտքը լրագրողների համար ևս փակ էր: Նիստից հետո մենք զրուցեցինք համայնքապետ Ակակի Մաչութաձեի հետ, ով ներկայացրեց, թե ինչի մասին էր հանդիպումը: Նա նշեց, որ հանդիպումը նվիրված էր տարածաշրջանի խնդիրների քննարկմանը` մասնավորապես մանրամասնելով.

«Մենք քննարկեցինք 2018-2021թթ. տարածաշրջանի կառավարման ծրագիրը: Այդ 4 տարիների ընթացքում ծախսվելու է 395 միլիոն լարի, որն ուղղված է լինելու ինչպես ենթակառուցվածքների զարգացմանը (ճանապարհներ, ջուր, զբոսաշրջային շինություններ), այնպես էլ մշակութային միջոցառումների կազմակերպմանը: Կարճ ասած, մենք վիթխարի ծրագիր ենք կազմել»:

Նրա խոսքով` տարածաշրջանը պետք է օրինակ ծառայի երկրի համար, լինի գրավիչ զբոսաշրջիկների համար, իսկ տեղի բնակչությունը իրեն հարմարավետ պետք է զգա իր հողում: Ակակի Մաչութաձեն նշեց, որ բնակիչները ջրի խնդիր չպետք է ունենան, ճանապարհները պետք է ասֆալտապատ լինեն և առհասարակ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը պետք է բարելավվի:

Համայնքային խորհրդի ղեկավարի որոշման համաձայն ամեն անգամ հանդիպումները պետք է անցկացվեն տարբեր մունիցիպալիտետներում:

Մանրամասները լսեք նյութում.

Բորիս Ղարսլյան