Թբիլիսի քաղաքում մարտի 23-25-ը կայացավ WKF կարատեի առաջնություն, որին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցեցին 8 մարզիկներ:
Այդ մարզիկները հանդիսանում են Գիչին Ֆունակոշի (Կարատե-Դո և Շոտոկան ոճերի կարատեի հիմնադիր) անվան նորաբաց դպրոցի սաները, ովքեր մարզվում են Մաքսիմ Արզումանյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցում էին 400-ից ավելի մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից: Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևաչափով:
Նինոծմինդայի աղջիկներից Ժասմին Արզումանյանը Կատա ոճում գրավեց առաջին հորիզոնականը 6-7 տարեկանների տարիքային կարգում, Կիմա Նորսոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը 12-13 տարեկանների միջև, Ժասմին Արզումանյանը Կումիտե ոճում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 6-7 տարեկանների միջև, տղաներից Հմայակ Մղդեսյանը Կումիտե ոճում գրավեց երկրորդ հորիզոնականը 10-11 տարեկանների կատեգորիայում:
Կարատե-դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը։
Մանրամասների մասին տեղեկացրեց Մաքսիմ Արզումանյանը.
Բորիս Ղարսլյան