Հոկտեմբերի 1-ին երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում ուժեղ քամին Նինոծմինդա քաղաքում ավերածությունների պատճառ է դարձել: Մասնավորապես ուժեղ քամին
ծառը տապալել է բնակիչ Խաչատուր Խաչատրյանի տան պահեստասրահի տանիքին, ինչպես նաև Սպանդարյան 34 հասցեում վնասվել են էլեկտրահաղորդալարեր և գազատարը:
Տեղում աշխատում են մասնագետներ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փրկարար ծառայության աշխատակիցները:
Քամուց վնասված վայրեր են ժամանել մունիցիպալիտետի ղեկավարությունը` այդ թվում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Գարուշ Արզումանյան