Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհը ասֆալտապատվում է

Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհը ասֆալտապատվում  է

Արդեն երկրորդ օրն է ինչ մեկնարկել են Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Այս ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 1 791 528 լարի գումար, իսկ մրցույթ-տենդերը շահել է “QOST POINT” ճանապարհաշինական ընկերությունը 1 545 782 լարիի դիմաց:

Ասֆալտապատման աշխատանքները սկսվել են Հեշտիա գյուղի հատվածից:

Հեշտիա գյուղի բնակիչները բողոքում են, որ ասֆալտի նյութը լցվում է սառած վիճակում, որի ջերմաստիճանը չի հասնում 120 աստիճանի:

Սակայն Մունիցիպալ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները չափել են ջերմաստիճանը, որը ջերմաչափի վրա ցույց է տվել 145 աստիճան:


“QOST POINT” ճանապարհաշինական ընկերության ղեկավար Գեորգի Արվելաձեն
նշեց, որ ասֆալտապատման աշխատանքների ձգձգման պատճառը կապված էր փաստաթղթերի ձևակերպման և եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետ:

Արվելաձեի խոսքով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ասֆալտապատման աշխատանքները շուտով կհասցնեն ավարտին:

Ասֆալտապատման նախագծում Նինոծմինդայի մունիցիպալիտետը ունի 20 տոկոս մասնակցություն` 358 305 լարիի տեսքով, 30 տոկոսը տրամադրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը` 537 458 լարիի չափով, իսկ մնացած 50 տոկոսի համար (895 784 լարի) Նինոծմինդայի քաղաքապետարանը վերցրել է երկարաժամկետ վարկ Եվրոպական զարգացման բանկից:

Վարկը ձևակերպվել է 10 տարի ժամկետով 11% տոկոսադրույքով:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting