Հարձակում Ախալքալաքի սլոտ ակումբի վրա

Հարձակում Ախալքալաքի սլոտ ակումբի վրա

Այսօր երեկոյան չարագործները հարձակվել են Ախալքալաքի նորակառույց սլոտ ակումբի վրա՝ «Ազատության» և «Ծերեթելիի» խաչմերուկում: Նրանք ներխուժել են շենք՝ ջարդելով դռան ապակին եւ վնասել խաղային ապարատները:

Ակումբի սեփականատերերը հարձակման մասին իմացել են առավոտյան: Ըստ մեր տեղեկության, ենթադրաբար չարագործները երկուսն են եղել: Նրանք կոտրելով դռան ապակին՝ մտել են Սլոտ ակումբի շենք, որը տեղացիները անվանում են խաղատուն: Երկրորդ հարկ բարձրացած հանցագործները այրել են խաղային ապարատները:

Խաղատունը կառուցվել էր վերջերս, նույնիսկ պաշտոնական բացումը դեռ տեղի չէր ունեցել:

Փորձագետները աշխատում են հանցագործության վայրում: Ոստիկանությունը տեղեկատվություն է հավաքում հարեւանությամբ գտնվող հաստատություններից, որտեղ կան վերահսկողության տեսախցիկներ:

Խաղատան սեփականատերերը հրաժարվեցին գործի մասին տեղեկություններ տալ, ասելով միայն, որ ոչինչ չի պատահել, բացի այն, որ կոտրվել է դռան ապակին:

www.jnews.ge



Opinion, pooling and voting