Հեշտիայի թիմը հաղթեց ֆուտբոլի ընկերական մրցաշարում

Հեշտիայի  թիմը հաղթեց  ֆուտբոլի  ընկերական  մրցաշարում

Փետրվարի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում անցկացվեց մինի-ֆուտբոլի մրցաշար:

Մրցաշարին մասնակցում էին 13 թիմեր. Գանձա, Մ. Խանչալի, Փ.Խանչալի , Ղաուրմա, Թորիա, Օրոջալար, Սաթխա, Սպասովկա գյուղերի և
Նինոծմինդա քաղաքի 1-ական թիմ և երեք թիմ Հեշտիա գյուղից :

Եզրափակչում խաղացին Հեշտիայի թիվ 1 եւ Հեշտիայի թիվ 2 թիմերը : 17: 7 հաշվով հաղթեց Հեշտիայի թիվ 1 թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հեշտիայի թիվ 2 թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Գանձայի թիմը:

Մրցաշարի մասնակիցները նշում են, անհրաժեշտ է նման խաղեր ավանդական դարձնել: Ի վերջո դա առողջ ապրելակերպի խթանումն է եւ տարբեր թիմերի կապերի ամրապնդումը: Մասնակիցները նշեցին, որ մրցաշարը անցավ շատ հետաքրքիր պայքարում:

Մրցաշարը կազմակերպել էին Սամվել Արոյանը, Մարտին Արոյանը, Գասպար Մկոյանը՝ սակրեբուլոյի Հեշտիա գյուղի պատգամավոր Վահան Արոյանի ֆինանսավորմամբ: Իրենց աջակցությունն են ունեցել նաեւ Կարեն Հովհաննիսյանը, Վիգեն Պիջոյանը, Խունկ Գրքիյանը, Գագիկ Բեզոյանը, Ալբերտ եւ Արթուր Անտանոսյանները, ինչպես նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի բաժինը:

Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, դիպլոմներով եւ մեդալներով: