Վրաստանի կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումը եւ կիրառումը:
Ինչպես են Նինոծմինդայի բնակիչներն ու վաճառողները մտածում նոր փոփոխությունների մասին, նրանք հայտնեցին իրենց կարծիքը: Հարցման արդյունքում որոշ բնակիչներ դրական են գնահատել այդ փոփոխությունները `նշելով, որ պոլիէթիլենը եւ պլաստմասը աղտոտում են շրջակա միջավայրը: Իսկ վաճառողները ասում են, որ այդ փոփոխությունները կհանգեցնեն ապրանքների գների բարձրացմանը: Պոլիէթիլենը շատ էժան է, եւ նոր փոխարինողը չգիտես, թե որքան կարժենան:
Նշենք, որ խանութի սեփականատերերը պարտավոր են նախազգուշացումից հետո 10 օրվա ընթացքում խանութների ցանցերից վերացնեն արգելված տոպրակները: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում 500 կտուգանվի արտադրող լարիով ձեռնարկությունը, իսկ ապրանքը կառգրավվի:
Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում վերջինս կտուգանվի 1000 լարիով: