Տորնադոն Աբուլի «սրտում»

Տորնադոն Աբուլի «սրտում»


Այսօր՝ 06.09.2019թ, ժամը 14:00 – ին NOR ռադիոյի տեսախցիկը հասցրեց ֆիքսել հզոր տորնադոն, որը մոլեգնում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում` Աբուլ սարի մոտ։ Դեռևս տեղեկություն չկա , թե այն վնաս է հասցրել բնակելի տարածքներին թե ոչ: Սովորաբար տորնադոները տարածաշրջանում իջնում են լճերի վրա և վեր են բարձրացնում ջուրը, որն էլ անձրևի տեսքով թափվում է գետնին:

Տորնադո, մթնոլորտային մրրիկ։

Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500 մ:

Տորնադոներն ունենում են. վերին ձագարաձև, որով միախառնվում են ամպերին,
և ներքին շրջված ձագարաձև լայնացումներ։

Տորնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրեւով եւ կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։