Մանկապարտեզի բացակայությունը Ղաուրմա գյուղում

Մանկապարտեզի բացակայությունը Ղաուրմա գյուղում

Ղաուրմա գյուղի երեխաները մանկապարտեզի բացակայության պատճառով հաճախում են Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզ:

Ոչ բոլորը ունեն ֆինանսական հնարավորություն երեխաներին ուղարկելու հարեւան գյուղ: Դրա հետ մեկտեղ Հեշտիայի մանկապարտեզում ընդունելությունը սահմանափակ է:

Բնակիչների խոսքով եթե գյուղը մանկապարտեզ ունենար ստիպված չէին լինի բոլոր գործերը հետաձգել, որպեսզի երեխաներին հասցնեն հարեւան մանկապարտեզ:

Գյուղը բնակչության թվով փոքր է, ուստի փոքր մանկապարտեզը անգամ բավական է որպեսզի այս գյուղի երեխաները մանակապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան:

Որպիսզի երերխաները կարողանան հարմարավետ կերպով հասնել հարեւան գյուղ, տեղափոխումը կատարվում է երկու մեքենայով: Ղաուրմա գյուղից Հեշտիայի մանկապարտեզ հաճախում են 10 երեխա, բոլոր 10 երեխաներին մեկ մեքենայով տեղափոխելը պարզապես անհնար է, իսկ երկրորդ մեքենա վարձելու համար մեծանում է ծախսը, որը հոգում են ծնողները, իսկ սա իր հերթին արդեն խնդիր է հանդիսանում` նշեցին ծնողները:

Մանկապարտեզի առկայության առավելությունը կայանում է նաեւ նրանում, որ կբացվեն մի քանի աշխատատեղեր եւ գյուղից մի քանիսը կունենան աշխատելու հնարավորություն: