Պահանջում եմ ռուս պատգամավորը հեռանա երկրից. Վրացական երազանքի պատգամավոր

Պահանջում եմ ռուս պատգամավորը հեռանա երկրից. Վրացական երազանքի պատգամավոր

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զազա Գաբունիան պահանջում է, որ ռուս պատգամավորը հեռանա երկրից: Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունենում խորհրդարանում, ուղղակի ամոթալի է:

«Վրաստանում չեմ և հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա այրվում եմ բարկությունից և ամոթից: Պահանջում եմ անհապաղ դադարեցվի միջոցառումը և ռուս պատգամավորը հեռանա խորհրդարանից, ընդհանրապես երկրից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գաբունիան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Քիչ առաջ էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։ aliq.ge