Հեշտիայում նույնպես մեկնարկել է գյուղական ծրագրով շինարարական աշխատանքներ, որտեղ նախատեսված գումարը կազմում է 20 000 լարի:
Ինչպես նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանում Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը` գյուղի բնակչության որոշմամբ 10 000 լարի արժողությամբ գումարը հատկացվել է վարչական շենքի երկու սենյակների նորոգման համար, որոնցից մի սենյակը ծառայելու է մեծահասակներին, մասնավորապես ձմռանը չկա համապատասխան վայր որպեսզի նրանք կարողանան իրենց ազատ ժամանակը անցկացնել այնտեղ: Երկրորդ սենյակը նախատեսվելու է գյուղում տարբեր հարցերի քննարկման համար:
Գյուղում կան տարածքներ որոնք անանցանելի են մեքենաների եւ մարդկանց համար, առվակները հատում են ճանապարհները` խոչընդոտելով անց ու դարձին:
Բնակչության որոշմամբ 10 000 լարի արժողությամբ գումարը ներդրվեց 5 տարածքներում փոքր կամուրջների կառուցման համար: Աշխատանքային պայմանագրերը վերցրել են Հեշտիայի համայնքի բնակչությունը:
Մնարամասների մասին մեր նյութում: