Ներկա գտնվելով Ղաուրմա գյուղի սպորտդահլիճում նկատեցինք, որ նորակառույց շենքի մեջ կուտակված է աղբ: Երիտասարդները շատ վատ վերաբերմունք են ցուցաբերում սպորտդահլիճի նկատմամբ՝ աղտոտելով այն:
Այդ հարցով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ նա նշեց. «Մենք աշխատում ենք որ երիտասարդները ունենան սպորտով զբաղվելու վայր, ուստի սպորտդհալիճը նախատեսված չէ արեւածաղիկ ուտելու, ծխախոտ օգտագործելու, կոնֆետների թղթերը լցնելու համար: Այն ժամանակ երբ գոյություն չուներ մարզասրահ երիտասարդությունը պահանջում էր այն, իսկ հիմա ունեցած գույքն ու մաքրությունը գոնե պետք է պահպանել»:
Նրա խոսքով՝ այս տարի գյուղական ծրագրով նախատեսված է հանդերձանարի կառուցում, որի աշխատանքները արդեն ընթանում են: Քանի որ բոլոր գյուղերի մարզասրահներում նախատեսված չէ ոչ մի աշխատող անձ, դրա համար շենքը պահպնելու եւ մաքրության պատասխանատվությունը պատկանում է երիտասարդներին: Քաղաքապետը կոչ արեց գյուղերում գործող հասարակական վայրերում խիստ հետեւել մաքրության պահպանման կանոններին:
Ղաուրմա գյուղում մարզասրահի կառուցումը սկսվել էր դեռեւս 2015թ -ից, որտեղ տեղական բյուջեից մարզասրահի կառուցման համար հատկացվել էր 70 000 լարի: Մարզասրահի կառուցման աշխատանքները ավարտվել են 2018թ -ի նոյեմբերին:
Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափող մարդկանց համար տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտած: Ըստ որի մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:
Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Ֆիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կկեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:
Բայց ով եւ ինչպես է վերահսկելու այդ գործնթացը Նինոծմինդայում, դեռեւս պարզ չէ: