Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մադաթափա լճի ջրարգելակը /շլյուզ/ արդեն երկար տարիներ չի աշխատում:
Ամռանը ջուրն առանց վերահսկողության անընդհատ հոսում է ջարդված շլյուզի միջով և թափվում գետակը, իսկ աշնանը լիճը սկսում է ծանծաղել և աստիճանաբար չորանալ:
«NOR» ռադիոն բազմիցս գրել է այս խնդրի մասին եւ դիմել Վրաստանի տարածքների պաշտպանության գործակալություն:
Այս տարի Վրաստանի տարածքների պաշտպանության գործակալությունը նախատեսում է Մադաթափա լճի պատնեշի վերանորոգում:
Տարածքների պաշտպանության գործակալությունում խնդրի առնչությամբ մեզ պատասխանեցին, որ 2019 թ. հունիսի 19-ին հայտարարել է մրցույթ Մադաթափա եւ Կարծախի լճերի արհեստական հարթակների կառուցման, դիտակայաննների եւ այլ փոքր ենթակառուցվածքների աշխատանքների համար: Այդ աշխատանքների համար նախատեսվում է 67 `600.00 լարի:
Պետք է նշել, որ Մադաթափա լիճը ներառված է ՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկի մեջ և հանդիսանում է միջանցք տարբեր թռչունների համար: