Վերջապես ավարտվեց Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը:
Վերջ դրվեց խորը փոսերի, ցեխերի եւ փոշու մեջ «զխկ ու դխկ» ապրելակերպին, եւ ամեն ամիս մեքենայի համար թանկ պահեստամասերի անիմաստ ծախսերին:
Իսկ երեխաների համար դարձավ ավելի հետաքրքիր եւ ուրախ, վերջապես երեխաներն էլ ազատվեցին ծուռ անիվներ ունեցող հեծանիվներով երթեւեկելուց:
Հեշտիայի կենտրոնական փողոցը երեկոյան ժամերին լեցուն է երեխաներով:
Գյուղի բոլոր թաղամասերից ինչպես նաեւ հարեւան գյուղերից, երեխաների հետ մեկտեղ նաեւ երիտասարդները դուրս են գալիս փողոց հեծանիվ վարելու:
Երեխաներից Նինան նշեց, որ ներկա պահին ունեն այնպիսի ճանապարհներ որոնցով շատ հեշտ է երթեւեկել:
Նրա խոսքով. գյուղի երեխաների 70 տոկոսը արդեն երթեւեկում է հեծանիվներով, ինչը շատ օգտակար է եւ առողջարար, իսկ ժամանակը անցնում ավելի հետաքրքիր ու ուրախ:
Երեխաները կարծիք հայտնեցին, որ ավելի լավ կլիներ բացի կենտրոնական ճանապարհից գյուղի որոշ փողոցներ նույնպես ասֆալտապատվեին:
Մանրամասները մեր նյութում.